undefined

Audi և Porsche ընկերությունները համատեղում են ջանքերը նոր ավտոմոբիլային ճարտարապետության մշակման հարցում

Մեկնարկել է ապագայի համատեղ ավտոմոբիլային ճարտարապետության ստեղծման նախաձեռնությունը: AUDI AG խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերը և Porsche AG խորհրդի նախագահ Օլիվեր Բլումեն նախատեսում են ավելի սերտացնել համագործակցությունը երկու ընկերությունների միջև: Այս նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով ստեղծել ապագայի շարժունակության տեխնոլոգիաներ: Հետազոտությունների և մշակման ոլորտում ներուժի համատեղումը թույլ կտա ստեղծել զարգացման հեռանկարներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրաֆիկացումը, թվայնացումը և ինքնավարությունը: Այս համագործակցությունը կուժեղացնի ընկերությունների մրցակցային դիրքերը, ինչը թույլ կտա լավագույնս օգտագործել հնարավորությունները՝ նոր սերնդի ավտոմեքենաներ ստեղծելու հարցում ու դիմակայել առաջիկա մարտահրավերներին:

«Ընկերությունների լավագույն մասնագետները միասին կորոշեն ապագայի տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը: Մեզ միավորում են բազմաթիվ ընհանուր արժեքներ, որոնց թվում է օպտիմալ լուծումների որոնումը և մեր հաճախորդների համար լավագույն առաջարկների մշակումը»,- հայտարարել է AUDI AG խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերը:

«Մենք միասին առաջատարի պայքարում ավելի լավ արդյունքներ կգրանցենք: Մենք կկիրառենք երկու ընկերությունների գիտելիքները և փորձը, ինչպես նաև ակտիվ կօգտագործենք փոխշահավետ գործընկերության առավելությունները: Համագործակցությունը կկայանա բոլոր անհրաժեշտ բնագավառներում: Նույնքան ուշադրության ենք արժանացնելու մեր ապրանքանիշների յուրօրինակության պահպանմանը: Porsche-ի ոճն միշտ կլինի Porsche, և դա կմնա անփոփոխ նաև ապագայում»,- իր հերթին ասել է Porsche AG խորհրդի նախագահ Օլիվեր Բլումեն:

Volkswagen խմբի ապրանքանիշների համագործակցությունը արտառոց չէ: Երկար տարիներ Audi, VW և Porsche ընկերությունները հաջողությամբ համագործակցում են քրոսովերների ստեղծման ոլորտում։ Մշակումների բնագավառում Porsche‐ի և Audi միջև նոր համագործակցությունը կորոշի ընկերությունների գործունեության ուղղությունը մոտակա տասնամյակի համար: Առաջիկա ամիսներին համատեղ աշխատանքային խմբերը կորոշեն համագործակցության հստակ ոլորտները և մինչև 2025 թվականը կնախապատրաստեն գործողությունների ծրագիրը: