Automotive Innovations Award 2017-ում Audi-ին կրկին հաղթող է ճանաչվել
Անընդմեջ երկրորդ անգամ Audi ապրանքանիշը Automotive Innovations Award-ում ճանաչվել է ամենանորարարական բրենդ՝ պրեմիում դասի արտադրողների կատեգորիայում: Այսպիսով, Audi-ին ևս մեկ անգամ ցուցադրում է իր բազմակողմանի ու նորարարական ներուժը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են աերոդինամիկան, ավտոմեքենայի թեթև կառուցվածքը, կապը և կառավարմանն օժանդակող համակարգերը:
«Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 84 բարեփոխումների շնորհիվ Audi-ին ճանաչվեց որպես ամենանորարարական բրենդ: Գնահատումն իրականացվել է չորս չափանիշներով՝ շարժահաղորդ համակարգեր, կառավարմանն օժանդակող համակարգեր և անվտանգություն, գումարած ավտոմեքենայի կոնցեպտն ու թափքը, ինտերֆեյսն ու կապը»- գրված է մրցանակաբաշխության հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Այս մրցանակը նշանակում է, որ մենք կյանքի ենք կոչում մեր կարգախոսը՝ Vorsprung durch Technik, և մի շարք նորարական ոլորտներում առաջատար ենք: Մենք շահավետ դիրքում ենք հատկապես աերոդինամիկայի և թեթևացված կառուցվածքի, կապի և կառավարմանն օժանդակող համակարգերի ուղղություններով և աշխատում ենք պահպանել մեր մրցակցային առավելությունները» - հայտարարել է AUDI AG ընկերության գործադիր տնօրեն Ռուպերտ Ստադլերը:
Automotive Innovations Award-ը անց է կացվում արդեն 5-րդ անգամ: Մրցանակաբաշխության շրջանակներում ընտրվում են ավտոմոբիլային բնագավառում տարվա ամենանորարարարական արտադրողներն ու մատակարարները: